15:12 5 հուլիսի, 2016Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը պատմել է, որ Մադրիդի «Ռեալում» իր գերմանացի ակումբակից Տոնի Կրոսը չի հավատացել ուելսցիների հաջող խաղին Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
«Հիշում եմ, թե ինչպես էր Կրոսն ասում, որ Եվրո-2016-ում մենք ունենալու ենք միայն 3 խաղ: Այդ պատճառով վատ չէր լինի նրան հանդիպել եզրափակիչում:
Երբ մենք 100-րդն էինք ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ հաճախ պարտվում էինք, մեզ ասում էին, որ 2 շաբաթվա փոխարեն կարող են հանգստանալ 9 շաբաթ: Հիմա մեծ պատիվ է մասնակցել այսպիսի մրցաշարի եւ լինել հավաքականի մի մասնիկը:
Մենք գերազանցեցինք երկրպագուների սպասելիքները: Մենք շարունակում ենք հավատալ ավելիին: Բոլորը հիշում են Դանիայի ու Հունաստանի հաջողությունները: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող դառնալ չեմպիոն: Որակավորման փուլում մենք աճել ենք որպես թիմ, իսկ Եվրոպայի առաջնությունում ավելի ուժեղացանք»,- «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա - Ուելս խաղը կկայանա հուլիսի 6-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականները կվիճարկեն հուլիսի 7-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.