11:43  ,  5 հուլիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» հուլիսի 5-ին կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»:

Անդորրայում կայանալիք խաղում William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Հայաստանի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.55 գործակցով: «Սանտա Կոլոմայի» հաղթանակի գործակիցը 6 է, իսկ ոչ ոքին՝ 3.6:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: Անդորրայում թիմերը բաժանվել են գոլազուրկ ոչ ոքիով:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլում «Սանտա Կոլոմայի» եւ «Ալաշկերտի» դիմակայության հաղթողը մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով