18:41  ,  4 հուլիսի, 2016

Ուիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը երեք սեթում առավելության է հասել ամերիկացի Սթիվ Ջոնսոնի նկատմամբ՝ 6։2, 6։3, 7։5։ Աշխարհի երրորդ ռակետին հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 36 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ, որը պարտության է մատնել ճապոնացի Կեի Նիսիկորիին՝ 6։1, 5։1։ Ճապոնացին վերջնամասում հրաժարվել է պայքարից։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի պարտությունից հետո ֆավորիտներն են Ֆեդերերն ու բրիտանացի Էնդի Մարեյը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով