17:47  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պեպեն վնասվածք ունի

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն չի կարողացել մասնակցել պորտուգալացիների հերթական մարզմանը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Պեպեն ունի ազդրի վնասվածք, եւ նրա մասնակցությունը Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի առաջին խաղին հարցականի տակ է։ Պորտուգալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները մարզվել են ընդհանուր խմբում։

Պեպեն մասնակցել է Եվրո-2016-ի հինգ հանդիպումներին էլ եւ միշտ եղել է մեկնարկային կազմում։ Գոլերով եւ գոլային փոխանցումներով աչքի չի ընկել։

Պորտուգալիան խմբային փուլի երեք խաղերն էլ ոչ ոքի է ավարտել եւ փլեյ-օֆֆ է դուրս եկել երրորդ տեղից։ 1/8 եզրափակիչում լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել է խորվաթներին, քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով՝ Լեհաստանին։ Պորտուգալիա - Ուելս հանդիպումը հուլիսի 6-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով