17:47 4 հուլիսի, 2016Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն չի կարողացել մասնակցել պորտուգալացիների հերթական մարզմանը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Պեպեն ունի ազդրի վնասվածք, եւ նրա մասնակցությունը Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի առաջին խաղին հարցականի տակ է։ Պորտուգալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները մարզվել են ընդհանուր խմբում։
Պեպեն մասնակցել է Եվրո-2016-ի հինգ հանդիպումներին էլ եւ միշտ եղել է մեկնարկային կազմում։ Գոլերով եւ գոլային փոխանցումներով աչքի չի ընկել։
Պորտուգալիան խմբային փուլի երեք խաղերն էլ ոչ ոքի է ավարտել եւ փլեյ-օֆֆ է դուրս եկել երրորդ տեղից։ 1/8 եզրափակիչում լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել է խորվաթներին, քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով՝ Լեհաստանին։ Պորտուգալիա - Ուելս հանդիպումը հուլիսի 6-ին է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.