10:08  ,  4 հուլիսի, 2016

Bild. «Պարդոն, Պոգբա, մեզ գոլ խփել այդքան հեշտ չի լինի»

Գերմանական հեղինակավոր Bild պարբերականն արձագանքել է Ֆրանսիայի հավաքականի վստահ հաղթանակին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում: Նախօրեին ֆրանսիացիները 5:2 հաշվով հաղթել էին Իսլանդիայի հավաքականին, իսկ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային:

«Պարդոն, Պոգբա, մեզ գոլ խփելն այդքան հեշտ չի լինի»,- գրել է Bild-ը:

Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփել էր անկյունային հարվածի խաղարկման արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով