10:08 4 հուլիսի, 2016Գերմանական հեղինակավոր Bild պարբերականն արձագանքել է Ֆրանսիայի հավաքականի վստահ հաղթանակին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում: Նախօրեին ֆրանսիացիները 5:2 հաշվով հաղթել էին Իսլանդիայի հավաքականին, իսկ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային:
«Պարդոն, Պոգբա, մեզ գոլ խփելն այդքան հեշտ չի լինի»,- գրել է Bild-ը:
Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփել էր անկյունային հարվածի խաղարկման արդյունքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.