09:20  ,  4 հուլիսի, 2016

Հայ բասկետբոլիստը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն խաղացող (ֆոտո)

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Մկրտչյանը ներկայացնում է «Սան Դեվիլս» ակումբը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ եզրափակիչում ուժեղ գտնվելով Անդորրայից (79:71):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում