01:05  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 60 րոպե եւ դարձավ երկու գոլի հեղինակ:

Դիդյե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 5:2 հաշվով եւ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք պայքարից դուրս են թողել Իտալիայի հավաքականին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 6-ին կվիճարկեն Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով