01:05 4 հուլիսի, 2016Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց 60 րոպե եւ դարձավ երկու գոլի հեղինակ:
Դիդյե Դեշամի գլխավորած թիմն առավելության հասավ 5:2 հաշվով եւ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք պայքարից դուրս են թողել Իտալիայի հավաքականին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 6-ին կվիճարկեն Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.