20:09  ,  3 հուլիսի, 2016

Մարադոնա. Եթե Իսլանդիան արագ գոլ բաց չթողնի, կարող է օգտագործել իր շանսը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի վերջին խաղում ակնկալում է հետաքրքիր դիմակայություն Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ:

«Ֆրանսիան շատ ավելի բարդ մրցակից կլինի Իսլանդիայի համար: Ֆրանսիան կխաղա հայրենիքում: Մենք տեսել ենք, թե թիմերը ինչպես չեն կարողանում դիմանալ երկրպագուների ճնշմանը: Այդպես եղավ Բրազիլիայի հետ 2014-ին: Բայց Ֆրանսիան կարողանում է օգտագործել այդ աջակցությունը:

Սպասվում է, որ Իսլանդիան կխաղա սեփական կիսադաշտում՝ ամբողջ թիմով պաշտպանվելով: Դա հանցագործություն չէ: Եթե Իսլանդիան արագ գոլ բաց չթողնի, դա կնյարդայնացնի Ֆրանսիային, եւ մենք ականատես կլինենք հետաքրքիր հանդիպման: Ֆրանսիացիների պաշտպանությունն այդքան էլ հուսալի չէ: Եզրերում խաղում են արդեն ոչ երիտասարդ Սանյան ու Էվրան, կենտրոնում բացակայում է վնասվածք ունեցող Վարանը: Իսլանդիան կարող օգտագործել ազատ գոտիները մրցակցի տիկունքում»,- գրել է Մարադոնան Times of India-ում:

Հուլիսի 3-ին կայանալիք Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով