Հետխաղյա 11 մետրանոցների այսպիսի հարվածաշար իմ կարիերայում չէր եղել, ասել է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1, հետխաղյա 11 մետրանոցներով՝ 6:5:
«Ես հավատում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք եւ արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ: Առանձնահատուկ խաղ էր: Իսկական դրամա էր, նյարդերի իսկական պատերազմ: Հեշտ չէր»,- Նոյերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Մանուել Նոյերը հետ մղեց երկու հարված:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի