13:21 3 հուլիսի, 2016Հետխաղյա 11 մետրանոցների այսպիսի հարվածաշար իմ կարիերայում չէր եղել, ասել է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1, հետխաղյա 11 մետրանոցներով՝ 6:5:
«Ես հավատում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք եւ արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ: Առանձնահատուկ խաղ էր: Իսկական դրամա էր, նյարդերի իսկական պատերազմ: Հեշտ չէր»,- Նոյերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Մանուել Նոյերը հետ մղեց երկու հարված:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.