09:17  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիա - Իսլանդիա. Բուքմեյքերների կարծիքը

Ֆրանսիա - Իսլանդիա խաղով հուլիսի 3-ին կավարտվի Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչը: Վերջին դիմակայությունում ֆավորիտը մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականն է: Բուքմեյրական ընկերությունները Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում են 1.44 գործակցով: Ոչ ոքին ստացել է 4.50 գործակից: Մրցաշարի գլխավոր սենսացիա Իսլանդիայի թիմի հաղթանակի հավանականությունը ստացել է 9.00 գործակից:

Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կույպերսը: Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ:

Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2012թ. մայիսին: 3:2 հաշվով կամային հաղթանակ են տարել ֆրանսիացիները: Այդ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է իսլանդացիների հաղթանակով՝ 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով