09:17 3 հուլիսի, 2016Ֆրանսիա - Իսլանդիա խաղով հուլիսի 3-ին կավարտվի Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչը: Վերջին դիմակայությունում ֆավորիտը մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականն է: Բուքմեյրական ընկերությունները Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում են 1.44 գործակցով: Ոչ ոքին ստացել է 4.50 գործակից: Մրցաշարի գլխավոր սենսացիա Իսլանդիայի թիմի հաղթանակի հավանականությունը ստացել է 9.00 գործակից:
Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կույպերսը: Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ:
Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2012թ. մայիսին: 3:2 հաշվով կամային հաղթանակ են տարել ֆրանսիացիները: Այդ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է իսլանդացիների հաղթանակով՝ 2:0:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.