02:06  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Իտալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Բորդոյում կայացած խաղում Մյունխենի «Բավարիայի» դարպասապահը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթանակ բերեց Գերմանիայի հավաքականին:

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոցներով աշխարհի գործող չեմպիոնը հաղթեց 6:5 հաշվով: Հարվածաշարն անցավ շատ լարված ու դրամատիկ պայքարում, եւ թիմերը հաղթողին որոշեցին միայն 9-րդ հարվածի ժամանակ: 

Եվրո-2016-ի եզրափակիչի ուղեգրի համար գերմանացիները պայքարելու են Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Պորտուգալիայի եւ Ուելսի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով