01:02  ,  2 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ուելս - Բելգիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Ուելսի եւ Բելգիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ուելսցի Ռոբսոն Կանուն:

Լիլում կայացած խաղում անգլիական «Ռեդինգի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ 55-րդ րոպեին խփեց Ուելսի հավաքականի երկրորդ ու հաղթական գոլը:

Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պորտուգալիային: Առաջին քառորդ եզրափակիչում պորտուգալացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Լեհաստանի հավաքականին: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա (հուլիսի 3, Բորդո), Ֆրանսիա - Իսլանդիա (հուլիսի 4, Փարիզ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով