01:02 2 հուլիսի, 2016Ուելսի եւ Բելգիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ուելսցի Ռոբսոն Կանուն:
Լիլում կայացած խաղում անգլիական «Ռեդինգի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ 55-րդ րոպեին խփեց Ուելսի հավաքականի երկրորդ ու հաղթական գոլը:
Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պորտուգալիային: Առաջին քառորդ եզրափակիչում պորտուգալացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Լեհաստանի հավաքականին: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա (հուլիսի 3, Բորդո), Ֆրանսիա - Իսլանդիա (հուլիսի 4, Փարիզ):

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.