Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Լեհաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացիների կիսապաշտպան Ռենատու Սանչիսը: Նրա գոլի շնորհիվ Պորտուգալիան առաջին խաղակեսում հավասարեցրեց հաշիվը՝ պատասխանելով լեհերի ավագ Ռոբերտ Լեւանդովսկու գոլին:
Հետխաղյա 11 մետրանոցներից պորտուգալացիների կազմում երկրորդն իրացրեց Ռենատուն եւ չվրիպեց:
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ
Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)
Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում