02:05 1 հուլիսի, 2016Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Լեհաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացիների կիսապաշտպան Ռենատու Սանչիսը: Նրա գոլի շնորհիվ Պորտուգալիան առաջին խաղակեսում հավասարեցրեց հաշիվը՝ պատասխանելով լեհերի ավագ Ռոբերտ Լեւանդովսկու գոլին:
Հետխաղյա 11 մետրանոցներից պորտուգալացիների կազմում երկրորդն իրացրեց Ռենատուն եւ չվրիպեց:
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ
Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)
Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.