13:37  ,  28 հունիսի, 2016

Արթուր Սարկիսովը տեղափոխվել է «Մորդովիա»

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է Սարանսկի «Մորդովիա», գրում է Sportbox.ru-ն:

29-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Սարկիսովը 2014-ից էր խաղում «Վոլգայում», իսկ վերջին շրջանում փորձաշրջան էր անցնում Պերմի «Ամկարում»:

Ավելի վաղ «Մորդովիայի» կազմը համալրել էին Արմավիրի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը ու Յարոսլավլի «Շիննիկի» հարձակվող Արթուր Մալոյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մորդովիան» դուրս էր մնացել Ռուսաստանի Պրեմյեր լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս