13:11  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիայի մարզիչ. Այժմ ծովը մեր ծնկներից է

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի շվեդ գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում անգլիացիների նկատմամբ 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես երջանիկ եմ: Հրաշալի ելույթ էր: Եթե մի քանի տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ դուրս ենք գալու Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, ես չէի հավատա: Այժմ ծովն Իսլանդիայի հավաքականի ծնկներից է:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռոյ Հոջսոնին: Այժմ հեշտ չէ նրա համար, բայց ժամանակին նա շատ բան է արել շվեդական ֆուտբոլի համար: Նա հիանալի մարզիչ է եւ պետք չէ նեղացնել նրան»,- Լարս Լագերբեկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով