Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի շվեդ գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում անգլիացիների նկատմամբ 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես երջանիկ եմ: Հրաշալի ելույթ էր: Եթե մի քանի տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ դուրս ենք գալու Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, ես չէի հավատա: Այժմ ծովն Իսլանդիայի հավաքականի ծնկներից է:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռոյ Հոջսոնին: Այժմ հեշտ չէ նրա համար, բայց ժամանակին նա շատ բան է արել շվեդական ֆուտբոլի համար: Նա հիանալի մարզիչ է եւ պետք չէ նեղացնել նրան»,- Լարս Լագերբեկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի