Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում իսլանդացիներից կրած 1:2 հաշվով սենսացիոն պարտությունից հետո հրաժարական է տվել:
«Իհարկե, հիասթափված եմ: Անընդունելի է, որ Անգլիան այսքան շուտ է լքում պայքարը, եւ դրանում կա իմ մեղքը: Այդ պատճառով ես հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Հաճույքով կմնայի եւս 2 տարի, բայց ես պրագմատիկ եմ, իսկ ֆուտբոլում կարեւոր է արդյունքը: Մենք չհասանք դրան: Ես չհասա դրան: Խաղացողները կատարեցին այն ամենը, ինչ ես ասել էի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
68-ամյա Հոջսոնը 2012-ից է աշխատում Անգլիայի հավաքականում: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի