01:37 28 հունիսի, 2016Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում իսլանդացիներից կրած 1:2 հաշվով սենսացիոն պարտությունից հետո հրաժարական է տվել:
«Իհարկե, հիասթափված եմ: Անընդունելի է, որ Անգլիան այսքան շուտ է լքում պայքարը, եւ դրանում կա իմ մեղքը: Այդ պատճառով ես հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Հաճույքով կմնայի եւս 2 տարի, բայց ես պրագմատիկ եմ, իսկ ֆուտբոլում կարեւոր է արդյունքը: Մենք չհասանք դրան: Ես չհասա դրան: Խաղացողները կատարեցին այն ամենը, ինչ ես ասել էի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
68-ամյա Հոջսոնը 2012-ից է աշխատում Անգլիայի հավաքականում: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.