Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում իսլանդացիներից կրած 1:2 հաշվով սենսացիոն պարտությունից հետո հրաժարական է տվել:
«Իհարկե, հիասթափված եմ: Անընդունելի է, որ Անգլիան այսքան շուտ է լքում պայքարը, եւ դրանում կա իմ մեղքը: Այդ պատճառով ես հեռանում եմ Անգլիայի հավաքականից: Հաճույքով կմնայի եւս 2 տարի, բայց ես պրագմատիկ եմ, իսկ ֆուտբոլում կարեւոր է արդյունքը: Մենք չհասանք դրան: Ես չհասա դրան: Խաղացողները կատարեցին այն ամենը, ինչ ես ասել էի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
68-ամյա Հոջսոնը 2012-ից է աշխատում Անգլիայի հավաքականում: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի