01:03  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. 1/4 եզրափակիչի զույգերը

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ին ավարտվեց 1/8 եզրափակիչը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր զույգերը:

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային պայքարից դուրս թողած իտալացիները կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ, իսկ ֆրանսիացիներին բաժին հասավ Անգլիայի նկատմամբ սենսացիոն հաղթանակ տարած Իսլանդիան: Կկայանան նաեւ Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա դիմակայություններ:

1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեցին Իսպանիան, Անգլիան, Խորվաթիան, Հունգարիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան, Շվեյցարիան եւ Իռլանդիան:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 24 հավաքականներ: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Հունիսի 30

Լեհաստան – Պորտուգալիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակով), Մարսել

Հուլիսի 1

Ուելս – Բելգիա՝ 23:00, Լիլ

Հուլիսի 2

Գերմանիա – Իտալիա՝ 23:00, Բորդո

Հուլիսի 3

Ֆրանսիա – Իսլանդիա՝ 23:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով