01:03 28 հունիսի, 2016Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ին ավարտվեց 1/8 եզրափակիչը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր զույգերը:
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային պայքարից դուրս թողած իտալացիները կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հետ, իսկ ֆրանսիացիներին բաժին հասավ Անգլիայի նկատմամբ սենսացիոն հաղթանակ տարած Իսլանդիան: Կկայանան նաեւ Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա դիմակայություններ:
1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեցին Իսպանիան, Անգլիան, Խորվաթիան, Հունգարիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան, Շվեյցարիան եւ Իռլանդիան:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 24 հավաքականներ: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
Հունիսի 30
Լեհաստան – Պորտուգալիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակով), Մարսել
Հուլիսի 1
Ուելս – Բելգիա՝ 23:00, Լիլ
Հուլիսի 2
Գերմանիա – Իտալիա՝ 23:00, Բորդո
Հուլիսի 3
Ֆրանսիա – Իսլանդիա՝ 23:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.