Իտալիայի եւ Իսպանիայի ազգային հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իտալացի Լեոնարդո Բոնուչին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» պաշտպանը հանդես եկավ 90 րոպե եւ աչքի ընկավ հուսալի խաղով:
Հիշեցնենք, որ իտալացիները 2:0 հաշվով հաղթել էին Եվրոպայի գործող չեմպիոնին, իսկ քառորդ եզրափակիչում կխաղան աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Քառորդ եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա զույգերը, իսկ Ֆրանսիայի հավաքականը սպասում է Անգլիա - Իսլանդիա դիմակայության հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի