22:20 27 հունիսի, 2016Իտալիայի եւ Իսպանիայի ազգային հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իտալացի Լեոնարդո Բոնուչին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» պաշտպանը հանդես եկավ 90 րոպե եւ աչքի ընկավ հուսալի խաղով:
Հիշեցնենք, որ իտալացիները 2:0 հաշվով հաղթել էին Եվրոպայի գործող չեմպիոնին, իսկ քառորդ եզրափակիչում կխաղան աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Քառորդ եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա զույգերը, իսկ Ֆրանսիայի հավաքականը սպասում է Անգլիա - Իսլանդիա դիմակայության հաղթողին:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.