22:20  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիա - Իսպանիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Իտալիայի եւ Իսպանիայի ազգային հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իտալացի Լեոնարդո Բոնուչին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում Թուրինի «Յուվենտուսի» պաշտպանը հանդես եկավ 90 րոպե եւ աչքի ընկավ հուսալի խաղով:

Հիշեցնենք, որ իտալացիները 2:0 հաշվով հաղթել էին Եվրոպայի գործող չեմպիոնին, իսկ քառորդ եզրափակիչում կխաղան աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ: Քառորդ եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա զույգերը, իսկ Ֆրանսիայի հավաքականը սպասում է Անգլիա - Իսլանդիա դիմակայության հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս