20:48  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիա - Իսպանիա՝ Կյելինին բացել է հաշիվը (առաջին խաղակես)

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղում Իտալիայի հավաքականը Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մրցում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող իսպանացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով: Ջորջո Կյելինիի գոլի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը բացել է հաշիվը: 

Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել իտալացիների օգտին, սակայն երեք անգամ սեյվերով աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան: Ընդմիջում է:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ:  

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Իտալիա - Իսպանիա՝ 1:0 (առաջին խաղակես)

Ջորջո Կյելինի, 33

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի, Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Էդեր, Գրացիանո Պելե:

Իսպանիա. Դավիդ Դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո, Ալվարո Մորատա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով