20:48 27 հունիսի, 2016Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղում Իտալիայի հավաքականը Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մրցում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող իսպանացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով: Ջորջո Կյելինիի գոլի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը բացել է հաշիվը:
Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել իտալացիների օգտին, սակայն երեք անգամ սեյվերով աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան: Ընդմիջում է:
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Իտալիա - Իսպանիա՝ 1:0 (առաջին խաղակես)
Ջորջո Կյելինի, 33
Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի, Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Էդեր, Գրացիանո Պելե:
Իսպանիա. Դավիդ Դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո, Ալվարո Մորատա:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.