01:02  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Էդեն Ազարը՝ Հունգարիա - Բելգիա հանդիպման լավագույն խաղացող

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Հունգարիա - Բելգիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել բելգիացիների եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Մարկ Վիլմոտսի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Այս մրցաշարում Բելգիան առայժմ առաջին թիմն է, որը խփում է չորս գոլ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար բելգիացիները կմրցեն Ուելսի հավաքականի հետ, որը նվազագույն հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով