00:48  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Բելգիան ուժեղ էր հունգարացիներից՝ 4:0 (ֆոտո)

Ֆուտբոլի Բելգիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ՝ 4:0 հաշվով առավելության հասնելով հունգարացիների նկատմամբ: Գեղեցիկ գոլերով աչքի ընկան Տոբի Ալդերվեյրելդը, Միշի Բատշուաին, Էդեն Ազարը եւ Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն: Պետք է նշել Հունգարիայի հավաքականի դարպասապահ Գաբոր Կիրայի 10 սեյվերը:

Քառորդ եզրափակիչում բելգիացիների մրցակիցը կլինի Ուելսի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային Իռլանդիայի թիմին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունգարիա - Բելգիա՝ 0:4

Տոբի Ալդերվեյրելդ, 10, Միշի Բատշուաի, 78, Էդեն Ազար, 80, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 90+1

Հունգարիա. Գաբոր Կիրայ, Ռոլանդ Յուհաս (Դանիել Բյոդե, 80), Թամաշ Կադար, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա (Ակոշ Էլեկ, 46), Բալաժ Ջուջակ, Ադամ Պինտեր (Նեմանյա Նիկոլիչ, 75), Ադամ Նագի, Գերգո Լովրենչիչ, Ադամ Սալաի:

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Դրիս Մերտենս (Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 70), Էդեն Ազար (Մարուան Ֆելաինի, 81), Ռոմելու Լուկակու (Միշի Բատշուաի, 76) :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով