20:48  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիան Բոատենգի եւ Գոմեսի գոլերի շնորհիվ հաղթում է սլովակներին (առաջին խաղակես)

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում մրցում են Գերմանիայի եւ Սլովակիայի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Յոահիմ Լյովի գլխավորած թիմը: Աչքի են ընկել Ժերոմ Բոատենգն ու Մարիո Գոմեսը: 11 մետրանոցն անհաջող իրացրեց Մեսութ Օզիլը: Դարպասապահ Կոզաչիկը հետ մղեց գնդակը:

Ընդմիջում է:

Եվրո-2016. 1/8 եզրափակիչ

Գերմանիա - Սլովակիա՝ 2:0 (առաջին խաղակես)

Ժերոմ Բոատենգ, 8, Մարիո Գոմես, 43

Չիրացրած 11մ՝ Մեսութ Օզիլ (Գերմանիա), 13 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ,  Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես:

Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս, Պատրիկ Հրոշովսկի, Միլան Սկրինիար, Նորբերտ Գյոմբեր, Միխալ Դյուրիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս