20:48 26 հունիսի, 2016Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում մրցում են Գերմանիայի եւ Սլովակիայի հավաքականները: Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Յոահիմ Լյովի գլխավորած թիմը: Աչքի են ընկել Ժերոմ Բոատենգն ու Մարիո Գոմեսը: 11 մետրանոցն անհաջող իրացրեց Մեսութ Օզիլը: Դարպասապահ Կոզաչիկը հետ մղեց գնդակը:
Ընդմիջում է:
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
Գերմանիա - Սլովակիա՝ 2:0 (առաջին խաղակես)
Ժերոմ Բոատենգ, 8, Մարիո Գոմես, 43
Չիրացրած 11մ՝ Մեսութ Օզիլ (Գերմանիա), 13
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես:
Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս, Պատրիկ Հրոշովսկի, Միլան Սկրինիար, Նորբերտ Գյոմբեր, Միխալ Դյուրիշ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.