Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլի շնորհիվ Իռլանդիայի հավաքականը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում առաջին խաղակեսից հետո հաղթում է Ֆրանսսիայի հավաքականին:
Հանդիպման իտալացի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին սեփական տուգանային հրապարակում Շեյն Լոնգի դեմ Պոլ Պոգբայի թույլ տված խախտումից հետո արդեն 2-րդ րոպեին (1:58) 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասին: Ռոբերտ Բրեյդին չվրիպեց՝ առաջ մղելով իռլանդացիներին:
Այս մրցաշարում սա ամենաարագ գոլն է: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ 11 մետրանոցներից խփած ամենաարագ գոլն է: Իսկ խաղից ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն, որը Եվրո-2004-ի ժամանակ նույնպես երկրորդ րոպեին (1:07) գրավել է Հունաստանի հավաքականի դարպասը:
Ֆրանսիա - Իռլանդիա խաղում ընդմիջում է:
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա - Իռլանդիա՝ 0:1 (առաջին խաղակես)
Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Ն՝Գոլո Կանտե, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:
Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի, Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին, Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի, Շեյն Լոնգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում