Եվրո-2016-ի ամենաարագ գոլի շնորհիվ Իռլանդիան հաղթում է ֆրանսիացիներին (առաջին խաղակես)

17:50   26 հունիսի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլի շնորհիվ Իռլանդիայի հավաքականը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում առաջին խաղակեսից հետո հաղթում է Ֆրանսսիայի հավաքականին:

Հանդիպման իտալացի գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին սեփական տուգանային հրապարակում Շեյն Լոնգի դեմ Պոլ Պոգբայի թույլ տված խախտումից հետո արդեն 2-րդ րոպեին (1:58) 11 մետրանոց տուգանային հարված նշանակեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասին:  Ռոբերտ Բրեյդին չվրիպեց՝ առաջ մղելով իռլանդացիներին:

Այս մրցաշարում սա ամենաարագ գոլն է: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ 11 մետրանոցներից խփած ամենաարագ գոլն է: Իսկ խաղից ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն, որը Եվրո-2004-ի ժամանակ նույնպես երկրորդ րոպեին (1:07) գրավել է Հունաստանի հավաքականի դարպասը: 

Ֆրանսիա - Իռլանդիա խաղում ընդմիջում է:

Եվրո-2016. 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Իռլանդիա՝ 0:1 (առաջին խաղակես)

Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Ն՝Գոլո Կանտե, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի, Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին, Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի, Շեյն Լոնգ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.