22:14  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Man of the Match՝ Գարեթ Բեյլ

Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ուելսցի Գարեթ Բեյլը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մեկնարկային կազմում անցկացրեց 90 րոպե եւ հենց նրա փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը՝ խփելով խաղի միակ գոլը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա - Բելգիա զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով