22:14 25 հունիսի, 2016Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ուելսցի Գարեթ Բեյլը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը մեկնարկային կազմում անցկացրեց 90 րոպե եւ հենց նրա փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը՝ խփելով խաղի միակ գոլը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա - Բելգիա զույգի հաղթողի հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.