Շվեյցարիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց շվեյցարացի Ջերդան Շաքիրին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Սենտ Էթյենում կայացած խաղում անգլիական «Սթոք Սիթիի» կիսապաշտպանը շրջադարձ հարվածով խփել էր Շվեյցարիայի թիմի պատասխան գոլը, ինչպես նաեւ անվրեպ էր իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին լեհերը, որոնք քառորդ եզրափակիչում կխաղան Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում