20:04 25 հունիսի, 2016Շվեյցարիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց շվեյցարացի Ջերդան Շաքիրին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Սենտ Էթյենում կայացած խաղում անգլիական «Սթոք Սիթիի» կիսապաշտպանը շրջադարձ հարվածով խփել էր Շվեյցարիայի թիմի պատասխան գոլը, ինչպես նաեւ անվրեպ էր իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին լեհերը, որոնք քառորդ եզրափակիչում կխաղան Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.