13:21  ,  24 հունիսի, 2016

Չավի. Իտալիա - Իսպանիա դիմակայությունն արժանի է կիսաեզրափակիչի կամ եզրափակիչի

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա - Իսպանիա դիմակայությունը համարում է կիսաեզրափակիչի կամ եզրափակիչի արժանի:

«Իտալիային եւ Իսպանիային հաջողությունը չժպտաց: Ցավալի է, բայց այս դիմակայությունը տեղի կունենա փլեյ-օֆֆի արդեն առաջին փուլում: Իտալիան ու Իսպանիան բարձր կարգ ցուցադրեցին այս մրցաշարում, եւ նրանք մինչեւ եզրափակիչ հասնելու հավակնորդներ են: Երկու թիմերն էլ իրենց խաղաոճին համապատասխան երկուական հրաշալի հանդիպում անցկացրին: Կոնտեի գլխավորած Իտալիայի թիմը ցուցադրում է «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» խաղաոճերի համադրած տարբերակ»,- 36-ամյա Չավիի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

1/4 եզրափակիչ

1-ին զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող

2-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող

5-րդ զույգի հաղթող - 7-րդ զույգի հաղթող

4-րդ զույգի հաղթող - 8-րդ զույգի հաղթող

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս