13:21 24 հունիսի, 2016Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա - Իսպանիա դիմակայությունը համարում է կիսաեզրափակիչի կամ եզրափակիչի արժանի:
«Իտալիային եւ Իսպանիային հաջողությունը չժպտաց: Ցավալի է, բայց այս դիմակայությունը տեղի կունենա փլեյ-օֆֆի արդեն առաջին փուլում: Իտալիան ու Իսպանիան բարձր կարգ ցուցադրեցին այս մրցաշարում, եւ նրանք մինչեւ եզրափակիչ հասնելու հավակնորդներ են: Երկու թիմերն էլ իրենց խաղաոճին համապատասխան երկուական հրաշալի հանդիպում անցկացրին: Կոնտեի գլխավորած Իտալիայի թիմը ցուցադրում է «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» խաղաոճերի համադրած տարբերակ»,- 36-ամյա Չավիի խոսքը մեջբերում է gazzetta.it-ը:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
1/4 եզրափակիչ
1-ին զույգի հաղթող - 3-րդ զույգի հաղթող
2-րդ զույգի հաղթող - 6-րդ զույգի հաղթող
5-րդ զույգի հաղթող - 7-րդ զույգի հաղթող
4-րդ զույգի հաղթող - 8-րդ զույգի հաղթող
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.