21:47  ,  23 հունիսի, 2016

Եվրո-2016. 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրվա մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարներին:

Սենտ Էթյենում կայանալիք Շվեյցարիա - Լեհաստան խաղում կաշխատի անգլիացի Մարկ Կլատենբուրգը, իսկ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում անցկացվելիք Ուելս - Հյուսիսային Իռլանդիա հանդիպման  գլխավոր մրցավար է նշանակվել նրա հայրենակից Մարտին Ատկինսոնը:

Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Լանսում տեղի ունենալիք խաղի գլխավոր մրցավարն էլ իսպանացի Կարլոս Վելասկո Կարբալյոն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով