21:47 23 հունիսի, 2016ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարներին:
Սենտ Էթյենում կայանալիք Շվեյցարիա - Լեհաստան խաղում կաշխատի անգլիացի Մարկ Կլատենբուրգը, իսկ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում անցկացվելիք Ուելս - Հյուսիսային Իռլանդիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել նրա հայրենակից Մարտին Ատկինսոնը:
Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Լանսում տեղի ունենալիք խաղի գլխավոր մրցավարն էլ իսպանացի Կարլոս Վելասկո Կարբալյոն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 25-ին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.