Իսլանդիայի հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը չափազանց էմոցիոնալ է արձագանքել իսլանդացիների խփած երկրորդ գոլին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում փոխարինման դուրս եկած Արնոր Տրաուստասոնը Իսլանդիայի թիմի հաղթական գոլը խփել էր 94-րդ րոպեին:
Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող իսլանդացիները երկրորդ տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ, իսկ 1/8 եզրափակիչում հունիսի 27-ին կհանդիպեն Անգլիայի հավաքականին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում