11:06 23 հունիսի, 2016Իսլանդիայի հեռուստաալիքներից մեկի մեկնաբանը չափազանց էմոցիոնալ է արձագանքել իսլանդացիների խփած երկրորդ գոլին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած խաղում փոխարինման դուրս եկած Արնոր Տրաուստասոնը Իսլանդիայի թիմի հաղթական գոլը խփել էր 94-րդ րոպեին:
Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող իսլանդացիները երկրորդ տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ, իսկ 1/8 եզրափակիչում հունիսի 27-ին կհանդիպեն Անգլիայի հավաքականին:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 25
1. Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն
2. Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)
3. Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս
Հունիսի 26
4. Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ
Հունիսի 27
7. Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)
8. Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.