01:12  ,  23 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիա - Իռլանդիա եւ Շվեդիա - Բելգիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

Հայտնի են Իտալիա - Իռլանդիա (0:1) եւ Շվեդիա - Բելգիա (0:1) Եվրո-2016-ի երրորդ տուրի խաղերի լավագույն ֆուտբոլիստների անունները, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիլում կայացած հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազար, որը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման:

Նիցայում կայացած խաղի լավագույն ֆուտբոլիստն անգլիական «Նորվիչի» կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին է, որի գոլի շնորհիվ իռլանդացիները հաղթել էին նվազագույն հաշվով եւ երրորդ տեղով նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում ավարտվել է խմբային փուլը եւ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

Շվեյցարիա – Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

Խորվաթիա – Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հունիսի 26

Ֆրանսիա – Իռլանդիա, 17:00, Լիոն

Գերմանիա – Սլովակիա՝ 20:00, Լիլ

Հունգարիա – Բելգիա, 23:00, Թուլուզ

Հունիսի 27

Իտալիա – Իսպանիա, 20:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

Անգլիա – Իսլանդիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս